News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյնը չի բացառել Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը: Նա նշել է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն Կորեական թերակղզում միջուկային սպառնալիքի վերացմանը, հաղորդում է Reuters-ը:

Մուն Ջեյնի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է ապրիլին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Կիմի հետ մինչեւ մայիսի վերջ:

«Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի գագաթաժողովը պատմական իրադարձություն կլինի միջկորեական գագաթաժողովից հետո», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:

 «Կախված առաջընթացից, դա կարող է հանգեցնել Հարավի, Հյուսիսի եւ Միացյալ Նահանգների միջեւ եռակողմ գագաթաժողովին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ