News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Ժիրայրին չեն դատում, այլ իրենց են դատում: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարաեց «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը` անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ 10,5 տարվա ազատազրկման դատարանի որոշմանը:

«Էս նույն դահլիճում Ժիրայրին են դատում, Ժիրոյին չեն դատում, էդ իրենց են դատում։ Էս դատերը լավ հիշեք, էս դահլիճում շատ հայտնի դատեր են տեղի ունենալու եւ շատ շուտով։ Ես մի անգամ ասել եմ, որ տաք եք, էս անգամ կրկնում եմ` 2 անգամ տաք եք:  Մենք բոլորս մինչեւ վերջ գնալու ենք, ազգն էլ մեր հետ գնալու է, էս վիճակը պետք է մաքրվի: Նենց որ, ժողովուրդ ջան, ուշքի եկեք, դուխով մինչեւ վերջ, պատրաստվեք, շուտով մոտենալու է ժամանակը»,- ասաց Արմեն Բիլյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Տպել
Ամենաշատ
Partner news