News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Այդ մասին ասել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, հանդիպում ունենալով Նինոծմինդայի հայ համայնքի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որ հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարեւորություն է իրենից ներկայացնում։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր, հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաեւ Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջեւ անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը եւս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ եւ նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին
Նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի...
«Ժամանակ». Կարգելափակեն. Հայ վարորդները՝ ի պատասխան Վրաստանի կառավարության հայտնի որոշման
Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ...
Վրաստանում հավատարմագրված երկրների դեսպանները ճանաչողական այցով ժամանել են Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ…
Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը
Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում եւ էկոլոգիական...
Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի պաշտոնական ընթրիք է տրվել
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում...
Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին...
Ամենաշատ
Partner news