News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը այսօր՝ մարտի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կոչ արեց ժողովրդին ինքանկազմակերպվել եւ ազատվել իշխանություններից:

«Հայաստան մայրիկը ասում էր՝ Հիտլեր, մորդ արգանդը չորանար, որովհետեւ գիտեր՝ 350 հազար հայորդիների կյանքը խլեց, էս ազգադավ ռեժիմի գործունեության հետեւանքով Հայաստանից հեռացել են առնվազն 1 միլիոն հայեր, որոնց զգալի մասը չեն վերադառնա։ Հայաստան մայրիկի խոսքը վերաբերվում է ողջ քրեաօլիգարխիկ կլանին: Հայ ժողովուրդ, կոչ եմ անում ինքնակազմակերպման պրոցեսը արագացնել եւ ֆիզիկապես ոչնչացնել բոլորին»,- հայտարարեց Եղիազարյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարությունից հետո սանկցիա կիրառեց Գագիկ Եղիազարյանի նկատմամբ եւ նրան հեռացրեց նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Տպել
Ամենաշատ