News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն  այսօր՝ մարտի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց՝ նշելով, որ միայն զինված խմբերով է հնարավոր ազատվել գործող իշխանությունից։

«Եվ բոլորս հասկանանք, որ մեր երկիրը զավթած այս ոճրագործ, գաղութային ռեժիմի դեմ ոչ մի միջոց չկա, քան զինված ապստամբությունը։ Կեղծ խաղաղասերներին մի լսեք, կազմեք զինված խմբեր եւ կատարեք համապատասխան գործողություններ: Միայն զենքով է հնարավոր ազատվել այս ոճրագործ, ազգադավ ռեժիմից»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ժամանակավոր ընկճվածություն է նկատում կապված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու հետ եւ մեջբերեց Սեֆիլյանի կնոջ խոսքերը, որ սա մի փուլ է,  որն անցնելու. «Սա մի փուլ է, որ անցնելու է, մենք լացող չենք, մենք լացացնող ենք, մեր օրն առջեում է` զինվեք համբերությամբ եւ լավատեսությամբ, հիշեք, որ հաղթողը վերջում է ծիծաղում»

Վարուժան Ավետիսյանը նաեւ շնորհավորեց այսօրվա առթիվ, քանի որ նախկինում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր դեռ չի նշանակվել։

Տպել
Ամենաշատ