News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամեն տարի մարտի 22-ին աշխարհում նշում են ջրային պաշարների համաշխարհային օրը (World Day for Water или World Water Day)։ Առաջին անգամ այդ տոնը նշելու գաղափարը հնչել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման հարցերով կոնֆերանսում, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում։

Թեեւ աշխարհի մակերեւույթի 70 տոկոսը ծածկված է ջրով, սակայն դրա 97,5 տոկոսը աղի ջուր է։ Մնացած 2,5 տոկոսի մոտ 68,7 տոկոսը սառույցի տեսքով է։ Ընդհանուր ջային պաշարների միայն 1 տոկոսն է հասանելի մարդու օգտագործման համար։

20-րդ դարում ջրի օգտագործումն ավելացել է 6 անգամ եւ ավելի քան 2 անգամ գերազանցում է բնակչության հավելաճը։ Զարգացած երկրներում քաղցրահամ ջրի պաշարների մոտ 30 տոկոսը կորչում է արտահոսքերի պատճառով, իսկ որոշ խոշոր քաղաքաներում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչեւ 70 տոկոսի։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին բանաձեւ է ընդունել, որոնք մարտի 22-ը հայտարարել է ջրային պաշարների համաշխարհային օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ