News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Բելգրանոն եւ Արգենտինայի արեւմտյան ազգային համալսարանները չեղյալ են հայտարարել «1915 թվական. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» թեմայով համաժողովը, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ, հաղորդում է Agencia Prensa Armenia-ն:

Համաժողովի հայտարարությունից հետո հայ համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հայտարարել են, որ «նման միջոցառումներն անընդունելի են ակադեմիական միջավայրում, հատկապես Արգենտինայում, որը մարդու իրավունքների ոլորտում առաջատար երկիր է եւ առաջին երկրներից մեկն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլա Սաբունկույանը նամակ է հղել համաժողովի կազմակերպիչներին` նշելով, որ համաժողովի անվանման մեջ նշված է Հայոց ցեղասպանության սկզբի տարեթիվը, սակայն մարդկության դեմ կատարված այս հանցագործության մասին չի նշվում: Համաժողովը նախատեսվում էր Անկարայի համալսարանի հետ համատեղ, որը համարվում է թուրքական կրթական համակարգի մի մասը եւ հանդիսանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մի մասը:

Հիշեցնելով, որ համաժողովները անցկացվել են Չիլիի, Կոլումբիայի եւ Պարագվայի, Էկվադորի եւ Դոմինիկյան հանրապետության բուհերում, նա ընդգծել է, որ անցկացված բոլոր համաժողովները ժխտել են Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայից արտաքսված ամերիկացի ուսուցչուհին շահում է դատը ՄԻԵԴ-ում. California Courier
Նորմա Ժաննա Քոքսը «իր ուսանողների և գործընկերների հետ խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանության, քրդերի բռնի ձուլման մասին և բողոքել...
Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում (Ֆոտո)
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը...
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Նարինե Մարգարյանը. մրցույթը կլինի հետո
Որոշում կայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար նշանակել խորհրդ քարտուղար Նարինե Մարգարյանին...
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեծագույն ողբերգությունն է. Ալեքսեյ Շոր
Մալթայի եւ Հայաստանի միջեւ պատմական նմանությունը ես ինձ համար նշեցի «Մեծ պաշարման կերպարները» երաժշտական ստեղծագործությունը գրելիս…
Իտալացի պրոֆեսորը մտադիր է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության անդրադարձը գրականության վրա
Հայոց լեզվի եւ գրականության նկատմամբ սերը նրա մոտ առաջացավ դեռ Բոլոնիայի համալսարանում սովորելիս...
Մինչեւ վերջերս սովորական թուրքերը ոչինչ չգիտեին Հայոց ցեղասպանության մասին. թուրք գրող
Պատասխանելով հարցին, թե արդյոք լինում են նման պատմական, ազգային վնասվածքներ, որոնք հետք են թողնում ողջ ժողովրդի հետագա...
Ամենաշատ
Partner news