News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ սխալներ են թույլ տրվել  Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչության համար սոցցանցի 50 միլիոն օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի ֆոնին:

«Մենք պատասխանատու ենք ձեր տվյալները պաշտպանելու համար, եւ եթե մենք չենք կարող դա անել, մենք արժանի չենք ձեզ ծառայելու իրավունքին: Ես աշխատում էի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես համոզվել, որ դա նորից տեղի չի ունենա: Լավ նորությունն այն է, որ տարիներ առաջ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել: Բայց մենք նաեւ սխալներ ենք արել, մենք դեռ պետք է աշխատենք», - Facebook-ում գրել է նա:

Հետո նա պարզաբանել է, որ 2013 թվականին Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Կոգանը վիկտորինայի համար հավելված էր ստեղծել: Այն տեղադրել էր 300 000 մարդ, ընդ որում նրանք կիսվում էին ինչպես իրենց տվյալներով, այնպես էլ  իրենց ընկերների տվյալներով: Այսպիսով, Կոգանը կարողացավ մուտք ունենալ տասնյակ միլիոնավոր տվյալների: Մեկ տարի անց սոցիալական ցանցը որոշակի փոփոխություններ կատարեց, տվյալների մուտքերի թույլտվությունը սահմանափակելու համար:

Սակայն Կոգանն իր տվյալները փոխանցել էր  Cambridge Analytica-ին: Facebook-ն արգելել է Կոգանի հավելվածը  եւ Cambridge Analytica-ից պահանջել է ջնջել բոլոր տվյալները: Ընկերությունը հավաստիացրել էր, որ այդպես էլ արել է: Սակայն վերջերս պարզվեց, որ դա այդպես չէ:

Ցուկերբերգը հավաստիացրել է, որ սոցիալական ցանցը քայլեր կձեռնարկի օգտատերերի տվյալների պաշտպանության համար:

Վերջին օրերին Facebook-ը  լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի էությունն այն է, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ