News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ջրամատակարարման տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ոռոգման շրջանի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները եւ 2018-ին ոռոգման շրջանի նախապատարստական աշխատանքները: Քննարկվել են նաեւ ըստ մարզերի ոռոգման պայմանները եւ առաջնահերթությունները»,-ասաց նա:

Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ջրամատակարարման տեսանկյունից, վարչապետը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ մշակել եւ ներկայացնել ֆինանսների նախարարութուն շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող պոմպային հորերի վերականգնման, ինչպես նաեւ նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը:

Կարեն Կարապետյանը Ֆինանսների, տարածքային կառավարման եւ զարգացման, բնապահպանության նախարարին հանձնարարեց առաջին կետով նշված փաթեթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների եւ աշխատանքների մեկնարկման գործընթացը եւ դրանք ավարտին հասցնել ապրիլի 16-ին, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված շրջակա միջավայրի գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին՝ երեք ամսվա ժամկետում ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն, այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում», - ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ