News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կան մի քանի երկրներ, որոնց հետ վիզային ռեժիմները փոխելն ուղղակի որեւիցե վտանգ չի պարունակում, բայց ուշացնում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա դիմելով ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ նշեց. «Պարոն Քոչարյան, հիշո՞ւմ եք, մենք արդեն խոսել ենք, թե որ երկրների հետ ունենք առանց վիզայի մուտք ու ելք կամ հեշտացված կարգ: Դուք պատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որոնք մենք նախատեսել ենք այս տարի: Տիկին Զեյթունցյան, դուք ԱԳՆ դիմե՞լ եք ձեր հնարավոր հետաքրքրություններից ելնելով որ երկրներն ենք մենք ուզում վիզային ռեժիմները թուլացնել»:

Ի պատասխան Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են ԱԳՆ-ի հետ եւ ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս տալիս են այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը:

Շավարշ Քոչարյանն էլ նշեց, որ այս պահին այդ տվյալները ձեռքի տակ չկան:

«Դուք ներկայացրեք ցանկը, ես ձեզ հետո կասեմ, կա մի քանի երկիր, որոնց հետ ռեժիմները փոխելն ուղղակի որեւիցե վտանգ չի պարունակում, բայց ուշացնում ենք»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ