News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված զինվորական կոմիսարի տեղակալ Վարդգես Համբարձումյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը:

Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը կաշառք ստանալու պատրվակով 2017թ.-ի սեպտեմբերին Ա.Վ.-ից պահանջել է 28 հազար դոլար, իսկ օրեր անց իր աշխատասենյակում վստահությունը չարաշահելու եղանակով վերջինից ստացել է դրա մի մասը և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլարը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Մեղադրող Սարգսյանը, սակայն, համաձայն չէ դատավճռի հետ եւ դիմել է Վերաքննիչ քրեական դատարան: Նա պահանջում է բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռն ու ամբաստանյալ Վարդգես Համբարձումյանի նկատմամբ կիրառել համաչափ պատիժ` 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ