News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական ամենաազդեցիկ հոլդինգներից DHA–ն (Dogan Holding) 890 միլիոն դոլարով Demiroren Holding կոնգլոմերատին է վաճառում  իր հիմնական մեդիաբաժնետոմսերը։ NTV հեռուստաալիքի հաղորդմամբ, ներկայումս գործարքը կնքված չէ, ընկերությունները բանակցություններ են վարում։ 

Վաճառքի ցուցակում են ներառված ազդեցիկ թերթերից՝ Hurriyet–ը, Posta–ն, հեռուստաալիքներից՝ CNN Turk–ն, Kanal D–ն եւ Թուրքիայում առաջատար եռյակի մեջ ընդգրկված Dogan տեղեկատվական գործակալությունը եւ D-Smart մալուխային հեռուստատեսությունը։ Շուկան դրականորեն է արձագանքել այս նորությանը։ Չորեքշաբթի Dogan հոլդինգի եւ Hurriyet թերթի բաժնետոմսերն աճել են 19 տոկոսով։ 

Dogan Holding–ը Թուրքիայի խոշորագույն կոնգլոմերատներից է՝ 1.5 մլրդ դոլար շրջանառությամբ եւ 8.6 հազար աշխատակիցներով։ Այն 1980 թվականից ի վեր աշխատում է մեդիայի, էներգետիկայի, արդյունաբերության, անշարժ գույքի ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ