News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունն այսօր դատարան բերելուց հետո կրկին վատացել է: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայր շտապօգնություն հրավիրեց նրա համար:

Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշեց դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, սակայն այսօր առանց փորձաքննության արդյունքների Եղնուկյանին նորից դատարան են բերել:

«Դուք ի՞նչ եք ուզում անել, ուզում եք մահվան դուռը հասցնե՞լ Եղնուկյանին։ Ամեն անգամ ես հայտարարում եմ, որ Եղնուկյանի վիճակը կտրուկ վատանում է, երբ հայտնվում է դատարանում, դուք ոչինչ չեք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի հոգեբանական վիճակով է պայմանավորված նրա ինքնազգացողության վատացումը, եւ այդ վիճակով դատական նիստերը շարունակելն ուղղակի պետական միջոցների վատնում է։

«Առանց ամբաստանյալի չի կարելի դատական նիստեր անցկացնել, պետք է այս հարցը կարգավորել, եւ դուք ամեն անգամ, առանց այս հարցը լուծելու, այսքան մարդկանց բերում, հասցնում եք այստեղ ու դատական նիստերը չեն անցկացվում։ Սա ե՛ւ պետական միջոցների, ե՛ւ մեր ժամանակի անտեղի վատնում է»,- հայտարարեց հանրային պաշտպանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց՝ բժշկի եզրակացությունը ստանալու համար։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ