News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատավորներին հայտարարել է, որ 2007 թվականին Լիբիայի կողմից իր ընտրարշավի անօրինական ֆինանսավորման հարցով իր դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են՝ ընգծելով, որ հետաքննությունը չունի որեւէ նյութական ապացույց։ Այս մասին հայտնում է Le Figaro–ն՝ մեջբերելով քաղաքական գործչի խոսքը հարցաքննության ժամանակ։

Սարկոզիի համոզմամբ՝ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները կառուցված են Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի եւ նրա մտերիմ շրջապատի անհիմն հայտարարությունների, ինչպես նաեւ գործարար Զիադ Թաքեդինի ցուցմունքների վրա։ Սակայն, Սարկոզիի պնդմամբ, սրանք չեն համապատասխանում իրականությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ