News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին ժամը 20:45-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն դանակահարված երկու երիտասարդ է տեղափոխվել. 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանը՝ «որովայնի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, եւ 1986թ. ծնված Մանվել Հակոբյանը՝ «կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ: Նրանք եղբայրներ են:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են 2018թ. մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, եղբայրները ճանաչվել են տուժող։

Նախնական տվյալներով՝ Հակոբյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել Գյումրիի երկու բնակիչ՝ ծնված 1984թ. և 1990թ., ովքեր նույնպես եղբայրներ են։ Կասկածյալները ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ