News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ Ս. Էջմիածնում մարտի 22–ին անցկացվում է «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով միջազգային երրորդ համաժողովը, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը։ 

Համաժողովին, ի թիվս այլոց, մասնակցում են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը, ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ, վարդապետ Անդրեյ Վացը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, ուսանողներ։ 

«Համաժողովի խորագիրն արտացոլում է մեր հավաքույթի էությունը։ Օրակարգային հարցերի թվում կլինեն այն ցավոտ մարտահրավերները, որոնք կանգնած են մեր ավանդական արժեքների ճանապարհին»,–նշել է վարդապետ Անդրեյ Վացը։
Իր հերթին, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեյ Իվանովի խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը փոխանցել է իր դիվանագիտական առաքելությունը ավարտող  ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը, որտեղ դեսպանը, մասնավորապես, ընդգծել է այդ համաժողովի կարեւորությունն ու արդիականությունը։ 

Իր հերթին, քահանա Մանգասարյանը  նշել է, որ մարդկությունն ապրում է պոստմոդեռնիզմի դարաշրջանում, որում չկան  բացառիկ արժեքներ եւ ճշմարտություններ, որը, նրա կարծիքով, սխալ է եւ անթույլատրելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ