News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը ջուր շատ ունի, ուղղակի այն կորցնում ենք, չենք կարողանում պահել: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ջրային պաշարների անկախ փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, օրինակ Ախուրյանի ջրամբարի ջրի կեսը մերն է. «Այնտեղ  555 մլն խմ ջուր ունենք, որի կեսը մերն է: Այդ ջուրը ջրամբարով գալիս Մասիսի մոտով անցնում է: Մասիսի մոտ կառուցված է պոմպակայան, որն ունի 4 պոմպ, որից միայն մեկն է աշխատում, որովհետեւ էլեկտրաէներգիա է հարկավոր, որ ջուրը բարձրացնի վերեւ: Փաստորեն այդ ստացած ջրի կեսի կեսը նորից թափում ենք Արաքսը, քանի որ չենք կարողանում օգտագործել: Սա կառավարման խնդիր է»,-հայտարարեց մասնագետը:

Հովհաննիսյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանում հանքարդյունաբերությունն առաջնային է, մենք ջրի որակի հետ կապված խնդիրներ ենք ունենալու. «Հանքերը պատկանում են մարդկանց, որոնք լծակներ ունեն, իսկ դրանց գործունեության հետեւանքով աղտոտվում են ջրերն ու հողը: Արարատյան դաշտի հողերի կեսը չի ոռոգվում, որն անցնում է անապատացման: Դա երկար չի կարող տեւել, իսկ արտեզյան ջրավազանին չի կարելի այդքան ջուր քաշել: Այդ ավազանի մակարդակը 25 մետն իջել է արդեն»,-ասաց նա:

Քնարիկ Հովհաննիսյանը նկատեց, որ ձկնաբուծական ֆերմաները պետք է մաքրեն ջուրը նոր ուղարկել գետեր, բայց նրանք չեն ուզում ծախս անել. «Մինչեւ ձկնաբուծական ֆերմաները չմաքրեն ջրերը, մենք ուտելու ենք ձկան համով մրգեր ու բանջարեղեն»:

Ինչ վերաբերում է գետերի վրա ՀԷԿ-եր կառուցելուն, նա նշեց, որ եթե 100 մետրը մեկ ՀԷԿ են դնում գետի վրա, գետը ջրազրկվում է. «Բացի այդ, բնակիչներին էլ պետք է սովորեցնել, որ կենցաղային աղբը չի կարելի լցնել գետը, քանի որ գետը խցանվում է եւ թողունակությունը նվազում է»:

Տպել
Ամենաշատ