News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկեց հաստատել այն մանկավարժների աշխատանքի վերջնաժամկետը, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին օրենքի» պահանջներին: Օրենքում կատարվող համապատսխան փոփոխությունների նախագիծը հավանություն ստացավ կառավարության մարտի 22-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Մասնավորապես՝ նոր կարգավորում է առաջարկվում. ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են իրենց գործունեությունը շարունակել մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը՝ ներկայումս սահմանված 2018 թվականի օգոստոսի 20 ժամկետի փոխարեն: «Այսօրվա դրությամբ Հայաստանի դպրոցներում աշխատում է միջին մասնագիտական կրթությամբ գրեթե 3 հազար մանկավարժ, որոնք սակայն կրթական աշխատանքում մեծ ավանդ եւ արժեքավոր փորձ ունեն»,- նշեց նախարար: Նրա խոսքով՝ նրանց աշխատանքի ժամկետը 5 տարով երկարացնելը ուսուցիչներին հնարավորություն կտա վերապատրաստում անցնել եւ բարձրագույն կրթություն ստանալ:

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսուցիչներին ներկայացվող պահանջները, որոնց համաձայն՝ ուսումնական հաստատության մանկավարժ կարող է լինել համապատասխան մանկավարժական որակավորում ստացած կամ բարձրագույն կրթություն ունեցող մարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ