News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կրեմլում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությունը վիրավորական եւ զազրելի են որակել։ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանում կայանալիք 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համեմատել է 1936 թվականին Երրորդ ռեյխում կայացած Օլիմպիական խաղերի հետ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

«Սա զազրելի հայտարարություն է, այն հարիր չէ որեւէ երկրի արտաքին գործերի նախարարին։ Անկասկած, այն վիրավորական եւ անթույլատրելի է»,–լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել էր, որ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ որպես ԱԱ-2018–ի բոյկոտ:
Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:

Իսկ արդեն մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ  Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:
Իսկ ՌԴ ԱԳՆ դիմելով նույնանման գործողությունների արտաքսել էր բրիտանացի դիվանագետներին։ 

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ