News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պետ Արա Ջավադյանը, ձերբակալված անձի մոտ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս պահելն արգելելու փոխարեն, ինքն է ձերբակալվածին փոխանցել հեռախոսը: Վերջինն էլ զանգահարել եւ իր վերաբերյալ քրեական գործով տուժողին հարկադրել է իր օգտին սուտ ցուցմունքներ տալ:

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում՝ բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Ք.Կ.-ն կարճաժամկետ արգելանքի տակ պահվելու համար ուղարկվել է ոստիկանության Սիսիանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ): Այնտեղ Արա Ջավադյանը, ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսն ու մյուս իրերը վերցնելով իր մոտ, 16.10.2017թ.-ին վերջինին ընդունել է ՁՊՎ։

Նույն օրը ձերբակալված Ք. Կ.-ին «լավություն» անելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անտեսել է ձերբակալված անձանց մոտ բջջային հեռախոս պահելու` օրենսդրությամբ սահմանված արգելքը, ձերբակալվածին է հանձնել բջջային հեռախոսը: Վերջինը, օգտնվելով Արա Ջավադյանի կողմից իր համար ստեղծված արտոնյալ պայմաններից, զանգահարել է քրեական գործով տուժողին եւ շանտաժի սպառնալիքով վերջինին հարկադրել հրաժարվել իր վերաբերյալ նախկինում տված հաղորդումից ու ցուցմունքներից եւ սուտ ցուցմունքներ տալ հիշյալ քրեական գործով:

Ավելին, Ք. Կ.-ի կողմից բջջային հեռախոսից անարգել օգտվելն ապահովելու համար Արա Ջավադյանը նույն բաժնի ոստիկան Տ.Դ.-ին արգելել է կատարել իր ծառայողական պարտականությունը` ձերբակալվածի խուզարկության ժամանակ առգրավման ենթակա առարկաներ հայտնաբերելու վերաբերյալ արձանագրություն կազմել, իսկ հերթափոխն ընդունած մյուս ոստիկանին էլ արգելել է ինչպես ձերբակալվածի, այնպես էլ խցի խուզարկություն կատարել:

Արա Ջավադյանի արարքների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվող Ք.Կ.-ն առանց օրինական հիմքերի կատարել եւ ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր, շանտաժի սպառնալիքով տուժողին հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ իր օգտին, որի հետեւանքով խոչընդոտներ են ստեղծվել քրեական գործով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու օրենսդրական պահանջն ապահովելու համար:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Արա Ջավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ