News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Starbucks ամերիկյան սրճարանների ցանցը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների տարածքում հասել է հավասար վճարման բոլոր աշխատակիցների համար՝ անկախ նրանց սեռից։ Ընկերությունը մտադիր է այդ քաղաքականությունը իրագործել գլոբալ ծավալներով։

«Աշխատանքի վճարման գենդերային տարբերությունը իրական է, եւ Starbucks-ը ձգտում է ոչ միայն խոսել այդ մասին, այլեւ ամբողջությմաբ դա վերացնել»,- նշել է ընկերության գործադիր փոխնախագահ Լյուսի Հելմը Սիեթլում բաժնետերերի ժողովին։

Սրճարանների ցանցն այդ ուղղությամբ երկար է աշխատել։

Մարդահամարի բյուրոյի տվյալներով, ամբողջ դրույքով աշխատող ամերիկուհիները տղամարդկանցից մոտ քսան տոկոս պակաս են վճարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ