News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մրցունակ մարդիկ ունենալու համար պետք է Հայաստանում ստեղծել չընհատվող, անհատական կրթահամակարգ: Այս հարցի քննարկումն է եղել Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցած բարեգործական ընթրիքի ժամանակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընթրիքի մասնակից Menu Group-ի համահիմնադիր Վահան Քերոբյանը:

«Ռուբեն Վարդանյանի հետ ընթրիքին բավականին շատ ժամանակ տրամադրեցինք երկու հարցի քննարկմանը. ապագայում էկոհամակարգերի մրցակցության մեջ Հայաստանի ու Հայաստանյան քաղաքների մրցունակ լինելուն՝ նաև կրթության տեսանկյունից: Կարծում եմ, որ մրցունակ մարդիկ ունենալու համար պետք է Հայաստանում ստեղծել չընհատվող, անհատական կրթահամակարգ», -ասաց Քերոբյանը:

Ըստ նրա՝ Բարի Ընթրիք նախագծի կազմակերպած բարեգործական ընթրիքն իր բնույթով նման է աշխարհի ամենահաջողակ ինվեստոր Ուորեն Բաֆեթի ամենամյա ճաշի աճուրդին: ս «Ես վաղուց եմ հետևում ու «նախանձում» այդ սովորույթին: Ուստի, թե բիզնես-միջավայրի , թե բարեգործական միջավայրի զարգացման տեսանկյունից ես խիստ հետաքրքրված եմ Բարի Ընթրիք նախագծի կայացման և զարգացման մեջ: Ինչո՞ւ եմ հաճախ մասնակցում: Բացառապես անձնական հետաքրքրվածությունից, այսինքն՝ առաջին անգամ որպես «աճուրդի պարագա» եմ մասնակցել նախագծի ղեկավարների խնդրանքով, իսկ աճուրդներին հաղթելու մոտիվացիան բացառապես ընթրիքի հյուրի անձի նկատմամբ անձնական և բիզնես հետաքրքրությունն է»,- նշեց Menu Group-ի լիդերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ