News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավաասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում։

Դատավոր Վաչե Մարգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց հետո դատարանը արձանագրեց, որ նախկինում եւս նման միջնորդություն ներկայացվել է, մերժվել է եւ դատարանը խորհրդակցական սենյակ չի գնում՝ նոր որոշում կայացնելու։

Դատավորի այս հայտարարությունը հունից հանեց Իշխան Բարսեղյանին, ով հայտարարեց, որ դատարանը «ապօրինություն» է անում՝ խորհրդակցական սենյակ չգնալով։

«Դատավոր ես, պարտավոր ես գնալ խորհրդակցական սենյակ, ապօրինություն մի արա, մարդ ես, արդարադատություն ես իրականացնում, դու հասկանում ես, թե դու ով ես։ Լավ չեմ զգում, 5 րոպե ընդմիջում հայտարարեք, չես հասկանում, լավ չեմ զգում, շտապօգնություն կանչեք։ Ամոթ է, մարդ Աստծո, դատավոր եք դատում, ամոթ է։ Ողբամ զքեզ հայոց աշխարհ, արա»,- բղավում էր Իշխան Բարսեղյանը

Դատավորը Իշխան Բարսեղյանին հորդորեց զգացմունքներիին տուրք չտալ եւ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ հեռացնելով դահլիճից։

Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Ամենաշատ