News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունն՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով ԱԱՀ վճարողների համար:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում ոեն, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին:

«Սա նոր իրողություն է ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Մինչեւ 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա  պարտավորություններին, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում` կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել: Իսկ նման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները մինչեւ 2018 թվականը գործող կարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքով արդեն ԱԱՀ վճարողներին հնարավորություն ընձեռվեց ավելի արդյունավետ տնօրինել, տիրապետել եւ օգտագործել իրենց շրջանառու միջոցները»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը:

Մարտի 21-ի դրությամբ, ՊԵԿ-ն արդեն ստացել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրության 34 դիմում՝ 8 միլիարդ 6 միլիոն 538 հազար դրամ պահանջված գումարով: Ավարտված  9 ուսումնասիրությամբ՝  հիմնավորվել  է 464 միլիոն 261 հազար դրամ, որն էլ  մուտքագրվել է միասնական հաշվին, իսկ հիմնավորված չի համարվել 75  միլիոն 196 հազար դրամը, եւս 25 դիմում ուսումնասիրվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ