News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 22-ի ցուցադրել է տեսանյութ, որտեղ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն մի շարք այլ անձանց հետ քննարկում է պետական հեղաշրջման եւ մի քանի քաղաքական անձանց, դրանց թվում՝ Ուկրաինայի նախագահ  Պյոտր Պորոշենկոյի ֆիզիկական ոչնչացման հարցը։ Տեսանյութը հրապարակվել է երկրի Գլխավոր դատախազության YouTube–ի ալիքում։ 

Պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «Սպաների կորպուսի» ղեկավար Վլադիմիր Ռուբանին առաջարկել է երկրում պետական հեղաշրջում իրականացնել, գրում է ՈՒՆԻԱՆ–ը։ 

Համաձայն տեսանյութի, Սավչենկոն 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Խմելնիցկիի տարածքում տեղակայված զորամասում Ռուբանի, Բերեզենիի եւ Լյաշի  հետ զրույցում նշում է, որ պետք չէ հույսը դնել, որ Պյոտր Պորոշենկոն կպարտվի նախագահական ընտրություններում, քանի որ երկրորդ փուլում նրա մրցակիցները թույլ են, եւ առաջարկում է նրան եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչացնել խորհրդարանի դահլիճում այն պահին, երբ այնտեղ կլինի պետության ղեկավարը։ 

«Յուլկայի (Յուլիա Տիմոշենկոն-խմբ.) թեկնածությունը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային։ Նա Պորոշենկոյին մրցակից չէ։ Նա երկրորդ փուլ դուրս կբերի  թույլ գործիչների՝ Լյաշկոյին, Բոյկոյին։ Ես առաջարկում եմ հեղաշրջում կատարել։ Նրանց պետք է  ֆիզիկապես վերացնել, բոլորին եւ մեկ օրում...Պետք է այնպես անել, որ նրանք փախչելու տեղ չունենան»,–ասել է Սավչենկոն։ 

Նա նաեւ ասել է, որ եթե պետության ղեկավարությանը չհաջողվի ոչնչացնել Գերագույն ռադայի շենքում, ապա պետք է դա անել նրանց տներում։ Ապա նրանք սկսում են քննարկել Պորոշենկոյի, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի, Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի սպանության միջոցների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ