News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը 2-րդ անգամ դատավոր Վաչե Մարգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Դատավոր Վաչե Մարգարյանը սկզբում չէր թույլատրում, սակայն պաշտպան Վարդուհի Էլբակյանի հայտարարությունից հետո թույլատրեց։ Դատավորը միջնորդությունը ներկայացնելիս ընդհատեց Իշխան Բարսեղյանին եւ հայտարարեց, որ նույն բովանդակությամբ միջնորդություններ էլի են ներկայացվել։

Իշխան Բարսեղյանը նորից բորբոքվեց եւ հայտարարեց, որ դատարանի գործողություններն «ապօրինի» են։

«Հարգելի դատարան թույլ տվեք իմ իրավունքից օգտվեմ, ես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում այլ հիմքով։ Հարգելի Մարգարյան հորդոորում եմ ձեզ, խնդրում եմ, ի վերջո 20 տարի ես այդ աթոռին եմ նստել ձեր կոլեգան եմ, հարգեք ինձ։ Ոնց որ «Միմինո» կինոն լինի, որ ասում է՝ մամա ջան, էս ուր եմ ես ընկել։ Ապօրինություն մի արեք, խնդրում եմ ձեզ, հարեգելի Մարգարյան, դու հասկանում ես՝ ինչ ես անում, իմ ու իմ երեխաների ճակատագրի հետ ես խաղում»,- վրդովված ասաց Իշխան Բարսեղյանը։

Դատավոր Վաչե Մարգարյանը Իշխան Բարսեղյանին հորդորեց նստել եւ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։

Նշենք, որ դատաքննության ընթացքում Իշխան Բարսեղյանը բազմիցս դատավոր Վաչե Մարգարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որոնք մերժվել են։

Նշենք, որ այսօր Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը դատարանի դահլիճում վատացավ եւ նրա համար շտապօգնություն հրավիրեցին։

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Յորքում՝ Լոնգ Այլենդի ափերին շնաձկները հարձակվել են երեխաների վրա
Նյու Յորքում՝ Լոնգ Այլենդի ափերին շնաձկները հարձակվել են երեխաների վրա․․․
Ստուգվում են հայտնաբերվածի ձեռքբերման աղբյուրները. ՀՔԾ պետը՝ Նազիկ Ամիրյանի գործի մասին
Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է...
Մոսկվայից կամավոր հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն
Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ..
Վերականգնվել է պետության պատճառված 20 միլիոն դրամի վնասը. ՀՀ դատախազություն
2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության...
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Հաղարծինում բնապահպանների ծեծի դեպքի մասին
Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ...
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր
14 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է...
Ամենաշատ
Partner news