News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 22-ին, մեկնարկեց պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման աղմկահարույց գործից  անջատված մասով դատավարությունը: 

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը, Սյունիքի անտառտնտեսություն մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանն ու Կապանի բնակիչ Վահրամ Մարտիրոսյանը: Ըստ մեղադրանքի, Գեորգի Պողոսյանը տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի հետ նախնական համաձայնությամբ անտառապետ Ազատ Բադալյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տեսչության նույն բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով` 500 հազար դրամ կաշառք: Ազատ Բադալյանը մեղադրվում է կաշառք տալու, իսկ Վահրամ Մարտիրոսյանը՝ կաշառք տալուն օժանդակելու մեջ: Ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Գեորգի Պողոսյանը:

Այսօր դատարանում մինչեւ դատաքննության անցնելը դատավոր Աննա Մաթեւոսյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: 3 ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ առողջական խնդիրներ ունեն, իսկ Վահրամ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ խնամքին երկու անչափահաս երեխա ունի:

Այնուհետեւ ամբաստանյալ Գեորգի Պողոսյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կամ գրավ կիրառել: Ըստ պաշտպանի, որեւէ ապացույց կամ փաստական տվյալ չկա, որ Պողոսյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել դատաքննության ընթացքին կամ անօրինական ազդեցություն թողնել դատավարության մասնակիցների վրա:

«Մեղադրանք անհիմն է ու շինծու»,- ասաց նա:

Ի դեպ, Գեորգի Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Ազատ Բադալյանը կալանավորվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, որ կաշառք է փոխանցել բնապահպանության նախարարության բանապահպանական պետական տեսչության աշխատակիցներին:

Մեղադրող Արա Մնացականյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատարանից ժամանակ խնդրեց: Դատավորը որոշեց նիստը հետաձգել եւ նշանակել մարտի 23-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ գլխավոր դատախազության՝ 2017թ.-ի ամռանը հարուցված քրեական 4 գործերով 10-ից ավելի պաշտոնատար անձի է մեղադրանք առաջադրվել: Պարզվել է՝ անտառահատումների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 1.5 մլրդ դրամի վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Գործից անջատվել է Գեորգի Պողոսյանի, Ազատ Բադալյանի ու Վահրամ Մարտիրոսյանը մասը եւ ուղարկվել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ