News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տարակուսած է, որ ընդդիմախոսները  քննարկում են փոխվարչապետներից մեկին առաջին կարգավիճակ տալու հարցը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր կառավարությունում երեք փոխվարչապետից մեկին հատուկ կարգավիճակ տալու նպատակն այն է, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Կարեն Կարապետյանը եւ  կարգավիճակով պետք է ավելի բարձր լինի մյուս երկուսից։

«Ինչո՞ւ եք առաջին փոխվարչապետի պաշտոնը համարում նորամուծություն։ Նման բան աշխարհում կա։ Եթե դա միայն Հայաստանում լիներ, ապա ինչ–որ առումով կարելի էր եզակի համարել, բայց հատկապես մեր նման պատմական ուղի ու կառուցվածքի փորձ ունեցող երկրներում առաջին տեղակալ կա»,–մեկնաբանել է Վաչե Գաբրիելյանը՝ նշելով Ռուսաստանի եւ Բելառուսի օրինակները։

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Վաչե Գաբրիելյանը ապրիլից կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում, ասել է՝ դեռ հստակ ոչինչ չգիտի։

«Չեմ բացառում, միեւնույն ժամանակ չեմ կարող ասել, որ այսպիսի որոշում կա»,–ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ