News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ն Մեծ Բրիտանիային առաջարկել է օգնել Սկրիպալի թունավորման հետաքննությունում։ Այսպիսի հայտարարությունով է հանդես եկել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ։ Դաշինքը, Սթոլթենբերգի խոսքով, պատճառ չունի նյարդակաթվածային «Նովիչոկ» նյութի պատրաստման գործում Չեխիայի շուրջ կասկածներ ունենալու համար։

Սթոլթենբերգը նաեւ կոչ է արել Ռուսաստանին պատասխանել բրիտանական կողմի հարցերին նախկին լրտեսի թունավորման հարցով եւ «Նովիչոկ» նյութի մասին ողջ տեղեկությունը տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը։ 

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել էր ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ