News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ ջրամբարները լցված են 39 տոկոսով, ինչը 19 տոկոսով քիչ է 2016 թվականի ցուցանիշից: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով, եթե այս տեմպով շարունակվի, ստիպված են լինելու դիմել ԱԺ եւ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալ, թեեւ դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ դեռ կարող են տեղումներ լինել:

«Ոռոգման առումով ամենառիսկային մարզերը Արմավիրն ու Արագածոտն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից, որովհետեւ Ախուրյանի ջրամբարի այլընտրանքը միայն խորքային հորերն են»,- նշեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ