News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանին, որը նախօրեին դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման, մասամբ է քաղբանտարկյալ համարում։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ դատավճիռն ստանալուց հետո հանդիպելու են փաստաբանների հետ եւ հասկանան՝ որքանով էր հիմնավորված Սեֆիլյանին այդ պատժաչափով դատապարտելը։

«Ես եւ Արտակ Զեյնալյանը պահանջել ենք դատավճիռը, որը խորը կուսումնասիրենք  եւ նաեւ չի բացառվում, որ փաստաբանների հետ հանդիպում կունենանք եւ ավելի մանրամասն  քննարկման առարկա կդարձնենք։ Դատավճիռը զուտ պատժի մասով ես էլ եմ կարծում, որ չափի անցում է, դատական պրակտիկայում նայենք նմանատիպ գործերին, թեեւ հիմա ստատիստիկա չունեմ։ Կարծում ենք, որ այդ դատավճիռը նաեւ կապված է իր քաղաքական  գործունեության հետ»,–ասել է Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ Սեֆիլյանին համարո՞ւմ է քաղաքական բանտարկյալ, Մարուքյանը պատասխանել է. «Այն մասով, որ իր գործունեությունը կապված է քաղաքական գործունեության հետ, այո, համարում եմ, որ մասով, որ կապված չի, էդ մասով գիտեք, որ տարաձայնություններ ունենք։ ժամանակին խոսվել է դրա մասին։ Զինված պայքարի հայտարարությունները չեմ կարող համարել քաղաքական գործունեություն։ Եթե մարդը ինչ–որ բան է արել ու դրա համար նախատեսված պատժաչափը դատական պրակտիկայում այնպիսին է, որ դրա համար 5 տարի են տալիս, բայց քաղաքական ենթատեքստի համար 10 ու կես են տվել, ուրեմն, այո, քաղբանտարկյալ է»։

Տպել
Ամենաշատ