News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկոմատից գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2018թ.  փետրվարի 13-ի լույս 14-ի  գիշերը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  վնասելով  Երեւանի քաղաքի Խորենացի փողոցում գտնվող ԲԲԸ-ին պատկանող ավտոմատ գանձման մեքենան, փորձել են գումար հափշտակել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, որոնցից 2-ը իգական սեռի ներկայացուցիչներ, հայտնաբերելու ուղղությամբ՝ նրանց` դեպքի վայրում գտնվելու հանգամանքները պարզելու համար։

Խնդրում ենք նշված  անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գողը» թաքնվել է մերձմոսկովյան ամառանոցի տիրոջ «դիմակի» տակ
Հուլիսի 13-ին Գոգոլաջեն տեղափոխվել է Սոչի, որտեղ նրա դեմ պետական սահմանը անօրինական կերպով հատելու փաստով քրեական գործ է հարուցվել․․․
32-ամյա տղամարդը սպանել է Հրազդանի 2 բնակչի. գործն ուղարկվել է դատարան
Լյուդվիգ Հակոբյանը մետաղական լարը փաթաթել է Սամվել Ալիխանյանի պարանոցից եւ ուժգին ձգել...
Մեղադրանքում Աշոտ Արսենյանի անունը չկա. Մալիշկայի գյուղապետի պաշտպան
Ընդամենը կարող եմ ասել, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում...
Կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին ազատել են ծառայությունից. ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել
Բժիշկներն ու զինկոմիսարիատի աշխատակիցները մինչեւ 14.000 դոլարի դիմաց...
Նարեկ Սարգսյանը սպառնացել է 49-ամյա տղամարդուն եւ գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը. ոստիկանություն
Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել ու ծեծի են ենթարկել...
Փորձագիտական կենտրոնի փլուզման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ...
Ամենաշատ
Partner news