News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալ չի եղել։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Ժիրայր Սեֆիլյանի խիստ դատավճռի հետ կապված դարձյալ պնդեց, որ իրավունք չունի կարծիք հայտնել ի պաշտոնե։

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ նախկինում միջազգային կառույցների հրապարակած ցուցակներին, ասել է.  « Ես բազմաթիվ նմանատիպ ցուցակների եմ ծանոթ, տեսել եմ նաև նույն միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակ, որտեղ Նաիրի Հունանյանը ևս համարվել էր քաղբանտարկյալ։ Ամեն ինչ կախված է, կներեք, չափանիշներից, և այն, որ այդ հասկացությունը շատ հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով, ցավոք սրտի, դա փաստ է, բայց, նորից եմ ուզում կրկնել, որպես արդարադատության նախարար, իմ կարծիքն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,–ասել է  արդարադատության նախարարը։

Տպել
Ամենաշատ