News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լատվիայի խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Լատվիայի խորհրդարանում համաձայնագրի վերաբերյալ հիմնական զեկույցողը եղել է պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը։ Նա էլ քվեարկության մասին տեղեկացրել է Էդուարդ Շարմազանովին։

Ամենայն հավանականությամբ, մինչեւ ապրիլի վերջ կկայանա համաձայնագրի երկրորդ ընթերցումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 12-ին համաձայնագիրը վավերացրել էր Էստոնիան։ Էստոնիան ավարտել էր Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը, դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ