News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված՝ «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտության արդյունքները: Զեկուցողի խոսքով՝ արձանագրված հիմնական խնդիրները  վերաբերում են ընդերքաբանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների ընթացակարգերի հստակեցմանը, որոշումների ընդունման գործընթացում ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվության անբավարար լինելուն և այլն: Ներկայացվել են նաև հետազոտության շրջանակում մշակված առաջարկությունները՝ ազդեցության փորձաքննական գործընթացների կատարելագործման, հանքարդյունաբերության բիզնեսի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ և այլն: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են արտահայտել ներկայացված հետազոտության արդյունքների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին, քննարկել զեկույցում բարձրացված հարցադրումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ:

Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019 թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ