News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակի ոլորաններում ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր (ֆոտո)
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը...
Մեքսիկայում գտել են 5 այրված մարմին
Սպանվածները եղել են այրված մեքենայի մեջ, որն ունեցել է Իդարլգո նահանգի համարանիշեր…
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել մորմոնական եկեղեցում
48-ամյա տեղացին եկել է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ 50 մարդ կար, եւ սկսել կրակել…
Հայտնի է Դավթաշենի կամրջից նետված քաղաքացու ինքնությունը. Նա 24 տարեկան էր. դին դուրս են բերել
Հուլիսի 22-ին ժամը 17:40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել...
Օդանավը, որում գտնվել է ԱՄՀ ղեկավարը, Արգենտինայում արտահերթ վայրէջք է կատարել
Վառելանյութի արտահոսքի եւ սրահի ապահերմետիկացման պատճառով…
Տորոնտոյում հրաձգության ժամանակ 9 մարդ է վիրավորվել
Տուժածների թվում փոքրիկ աղջիկ կա…
Ամենաշատ
Partner news