News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում դատարանը կարգադրագիր է տվել նախկին նախագահ Լի Մյոն Բակի ձերբակալման համար՝ պաշտոնավարման ընթացքում կաշառք վերցնելու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:

Մարտի սկզբին դատախազները նախկին նախագահին 20 մեղադրանքներ ներկայացրեցին, որոնք կապված էին կասկածների հետ, որ նա մի շարք հաստատություններից եւ անհատներից, այդ թվում նաեւ երկրի ազգային հետախուզության ծառայությունից եւ Samsung ընկերության կողմից ավելի քան  10 միլիոն դոլար է ստացել: Նախագահը հերքում բոլոր մեղադրանքները:

Դատավորը կարգադրագիր է տվել՝ հայտարարելով, որ Լին կարող է ոչնչացնել ապացույցները:

Այսպիսով Լի Մյոն Բակը դառնում է երկրի 4-րդ նախագահը, որը կհայտնվի ճաղերի հետեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ