News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան նյարդային թույնի  թունավորման պատճառով կարող են ուղեղի երկարատեւ վնասում ունենալ: Այս մասին լսումների ժամանակ հայտարարել է բրիտանացի դատավոր Դեվիդ Ուլյամսը,  հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե երբ Սկրիպալները կապաքինվեն: Նա նաեւ նշել է, որ թունավորումը կարող է ազդել նրանց մտավոր ունակությունների վրա: «Բժշկական թեստերը ցույց են տալիս, որ իրենց մտավոր կարողությունները կարող են վտանգի տակ հայտնվել անհայտ, դեռ չորոշված աստիճանի», - ասել է նա:

Ներկայումս Սկրիպալները ուժեղ հանգստացնող դեղերի ազդեցության տակ են, ի վիճակի չեն շփվել եւ դժվար է ասել, թե երբ նրանց մտավոր ունակությունները կվերականգնվեն: Նրանց ֆիզիկական վիճակը գնահատվում է որպես կայուն:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Բրիտանական կողմը Ռուսաստանին է մեղադրել Սկրիպալի  հարձակման մեջ: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ