News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հուշագիր, որը ենթադրում է մոտ 60 մլրդ դոլարի չափով չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանում, հաղորդում է CNBC-ը:

Հուշագիրը  ստորագրելով՝ Թրամփը նշել է, որ սա առաջին քայլն է: «Մենք երկխոսություն ենք վարում Չինաստանի հետ եւ բանակցությունների ընթացքի մեջ ենք», - ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ անբարեխիղճ առեւտրի պատճառով ամերիկյան աշխատատեղերի անարդար կորուստը այն հիմնական պատճառներից մեկն է, որի համար նա ընտրվել է 2016 թվականին: Միեւնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Չինաստանին «որպես բարեկամ» է ընկալում:

Նոր միջոցները ուղղված են առեւտրի գործելակերպերի պատճառով, ինչը, ըստ վարչակազմի, ներառում է ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության գողությունը, Չինաստանին պատժելու համար:

ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը 15 օրվա ընթացքում կհրապարակի ապրանքի ցանկը, որոնց համար կսահմանվեն մաքսատուրքերը, որին կհաջորդեն հասարակական քննարկումները: Այդ ցուցակում մոտավորապես 1300 ապրանք կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ