News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնում չկա այլ պատրաստված, իմաստուն, ճկուն թեկնածու, քան Սերժ Սարգսյանն է։ Սա ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքն է, որ նա հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում։

Հարցին, արդյոք վերջնական հստակ է, որ Սերժ Սարգսյանն է ,ինելու վարչապետի թեկնածուն, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է, եւ քննարկման փուլում է։ «Պետք է կայացնենք որոշում, որը բացառապես բխում է  այսօրվա մարտահրավերներից, եւ ՀՀԿ-ն կընդունի որոշում, որը կսպասարկի ՀՀ պետական շահը»,- ասել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել. «Մինչ օրս ինստիտուցիոնալ քննարկումներ չեն կայացվել։ Ոչ Գործադիր մարմնում, ոչ խորհրդի նիստում դեռ այս խնդրին չենք անդրադարձել, բայց մամուլի միջոցներով մեր կարծիքը արտահայտել ենք։ Հաշվի առնելով արտաքին եւ ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակները, ավելի պատրաստված, իմաստուն, ճկուն գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանը»։

Նա, համենայն դեպս, կրկին արձանագրել է, որ ինստիտուցիոնալ քննարկում դեռ չեն իրականացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ