News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության հետեւանքներն անցյալ տարի հանգեցրել են ռեկորդային 320 միլիարդ դոլարի կորուստների: Այս մասին ասվում է Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպության 2017 թվականին կլիմայի գլոբալ իրավիճակի վերաբերյալ հայտարարության մեջ: Դրա հրապարակումը նվիրված է Օդերեւութաբանության միջազգային օրվան, որը նշվում է մարտի 23-ին:

Զեկույցի հեղինակները հաստատում են ավելի վաղ ստացված եզրակացությունը. 2017 թվականը պատմության մեջ ամենատաք երեք տարիներից մեկն էր եւ այն տարիներից մեկը, երբ Էլ Նինյո կլիմայական երեւույթը չի ազդել եղանակի վրա: Օդի համաշխարհային ջերմաստիճանը հետարդյունաբերական մակարդակի համեմատ ավելացել է 1,1 աստիճանով: Հինգ տարիների միջին ցուցանիշը նույնպես գերազանցել է ռեկորդային ցուցանիշը:

«2018 թվականի սկիզբը 2017-ի շարունակությունն էր. ծայրահեղ եղանակային իրադարձությունները նորից հազարավոր կյանքեր են խլում եւ ոչնչացնում են տնտեսությունները», - ասել է Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպության գլխավոր քարտուղար Փեթերի Տալասը,-Արկտիկայում անսովոր տաք եղանակ է, իսկ Հյուսիսային կիսագնդի խիտ բնակեցված շրջանները տառապում են ցուրտ եւ կործանարար ձմեռային փոթորիկներից»:

Նա հիշեցրել է, որ Ավստրալիան եւ Արգենտինան տառապում են բարձր ջերմաստիճանից, Քենիան եւ Սոմալին`երաշտից, իսկ Հարավային Աֆրիկայի Քեյփ Կոդ քաղաքում ջրի սուր պակաս է զգացվում», - ասվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ