News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի իշխանությունը հետեւողականորեն նախապատրաստվում է ապրիլից լրատվամիջոցների առաջ փակել բոլոր դռները` այդպես Հայաստանում սահմանափակելով խոսքի եւ մամուլի ազատությունը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծում գործադիրի նիստերը դռնփակ անցկացնելու դրույթից հետո կառավարությունը, հանձին ՀՀ արդարադատության նախարարության, մեկ այլ նորամուծություն է հորինել:

Հիմա էլ օրենսդրական հիմքեր են ստեղծվում, որպեսզի Երեւանի քաղաքապետն ավագանու նիստերին արգելի լրագրողների ներկայությունը:

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ սահմանված է, որ քաղաքապետարանում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են «Երեւանի ՏԻՄ նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ»:

Օրենսդրական այս նախաձեռնությունը, թերեւս, պատական չէ: Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի ամոթալի նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկար փորձեց, բայց չկարողացավ սահմանափակել լրագրողների ներկայությունն ավագանու նիստերին: Այդ քայլին դիմելու համար նա չուներ իրավական հիմքեր:

Եւ հիմա Դավիթ Հարությունյանը որոշել է օգնության հասնել կուսակցական գործընկերոջը` օրինագծում ներառելով լրագրողների դեմ իրավական սահմանափակումներ ենթադրող դրույթներ: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ իշխանությունները մտադրված են ապրիլից, երբ նոր Սահմանադրության պարագայում ձեւավորվի նոր իշխանությունը, սահմանափակումներ մտցնել լրատվական դաշտում` լրագրողների առաջ փակելով դռները. այդպես է ցանկանում ապագա վարչապետ Սերժ Սարգսյանը: Եւ հիմա կատարվում են նրա ցանկությունները:

Մեկ նկատառում էլ. իշխանությունները միջազգային ասպարեզում հանդես են գալիս որպես ժողովրդավարության ջատագովներ, բայց իրականում ոտնահարում են ժողովրդավարական արժեքները, խոսքի ազատությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ