News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի եւ նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը մի ուշագրավ դիպված հիշեց Փոստանջյանի խորհրդարանական գործունեությունից՝ ապացուցելու, որ խորհրդարանում չէր կարող այդպիսի վիճակ լինել, քանի որ դա քաղաքական ամբիոն է:

Կատուներով խորհրդարան մտնող, պատգամավորների քարտերը հավաքող Փոստանջյանը միշտ է ազդել ՀՀԿ-ականների վրա, սակայն խորհրդարանում նրան չէր հաջողվում այնքան սրել իրավիճակը, որ գործը հասներ ծեծկռտուքի: ՀՀԿ-ական մեր զրուցակիցը պատմեց, որ երբ հայտնի քվեարկության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքել է պատգամավորների քարտերը, այն ժամանակվա ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, իրեն հատուկ հանգստությամբ, Փոստանջյանին կանչել է իր մոտ եւ հանգիստ տոնով ասել. «Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին»:

Նույն աղբյուրի հավաստմամբ, դրանից հետո Փոստանջյանը ձգվել է ու արագ հեռացել, իսկ հանրապետականները, եթե հիշում եք, այդ քվեարկությունը ձեռք բարձրացնելով իրականացրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար...
«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»
Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական...
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Բայց, արի ու տես, ՔՊ-ականները հավանաբար գլխի են ընկել, որ սա մեկ օրվա հարց չէ ու որոշել են այս պահին...
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
Ամենաշատ