Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 23-ին, ժամը 05:35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:03-ին, մարվել՝ 07:10-ին:
Այրվել են տան տանիքի (225 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 120 քմ: