News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ներհայաստանյան զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Քաղաքական ճամբարներն զբաղված են լուրջ «ինվենտարիզացիայով»` ապրիլի իննին ընդառաջ:

Ընդդիմությունում ընթանում են չերեւացող, ընդհատակյա լուրջ խմորումներ: Ազատամարտիկների մի մասը միանում է արմատական ճակատին` դեռ դիտորդի կարգավիճակով, նույնական է նաեւ «Ելքի» արմատական թեւ Նիկոլի մոտեցումը, ասել է` Ազատության հրապարակում քաղաքական ուժերը դեռ «դիտորդ» են: Նրանց բոլորին «դիտում» է նաեւ Սեյրան Օհանյանը: ՈՒ բոլորը միասին սպասում են, թե որքան ժողովուրդ կհավաքվի հրապարակում` ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչապետության, ու կախված ժողովրդի քանակից, դիտորդի կարգավիճակից հընթացս կանցնեն ժողովրդին դեպ իշխանափոխություն առաջնորդելու:

Կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ, նույն արմատականների ճամբարում մեծ չէ հավատը, որ իսկապես կունենան բողոքավոր «կրիտիկական մասսա», որպեսզի իրականացնեն իրենց «ճանապարհային քարտեզները», որոնց պակասը նույնպես չկա. մնում է` կարողանան «այդ քարտեզների» բաղադրիչները միմյանց հետ «խոսեցնել»: Նրանց բոլորի հույսը ֆորս մաժորն է ու «երբեք մի ասա` երբեք»-ը:

Ինչ վերաբերում է իշխանական եւ մերձիշխանական ճամբարներին, ասել, որ այնտեղ սպասողականության սինդրոմը Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու հնարավորության մասին բարձրաձայնումից հետո դադարեց «գործելուց», ծիծաղելի կլինի: Քանզի ՀՅԴ-ն դեռ խանդավառ ցավով ու խանդով է վերաբերվում համաձայնության կառավարության Սերժ Սարգսյանի երբեմնի բարձրաձայնման իրականացման հնարավորությանը. դաշնակցությունը ցանկանում է լինել ՀՀԿ-ի «ամենասիրելի կինը»` չնայած իր զառամյալ տարիքին, դողացող ծնոտին ու ուտելիս «դոշին» թափելու սինդրոմին` նույն «սիրեցյալի» նկատմամբ օրումեջ դրսեւորվող խանդի նոպաներին զուգահեռ ¥տե՛ս Արմեն Ռուստամյանի բարձրաձայնումները վերջին շրջանում¤: Ծեր հասակում ախորժակից ու ստամոքսից ամենեւին չբողոքող ՀՅԴ-ն սարսափ է ապրում, երբ պատկերացնում է, որ իշխանական կերակրատաշտի կողքին կարող է տեսնել նաեւ «համաձայնեցված» ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին շատ է ցանկանում «համաձայնեցվել»` մի քանի նախարարական եւ մեկ մարզպետական պորտֆելի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ շարունակվում է հավերժ «դանթը», քանզի ունեն «արթուն պահակ», որն իրենց փոխարեն «վարում-ցանում» է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական անդաստաններում: ՀՀԿ-ականներին մնում է միայն մեկ բան` չխանգարել նրան, սակայն դա նույնպես անկարող են: ՈՒստի Սերժ Սարգսյանն ստիպված եղավ շտապել եւ, որպես ճկուն խաղացող, վարչապետական սպասվելիք տախտակը շարել նորովի:

ա) Քանզի թիմակիցներն սկսել էին «ամբախ-զամբախ» գովերգել, ինքնամոռացության պահերին էլ «շարքայնացնել» նրան. Մեծ զատիկին ընդառաջ` Սերժ Սարգսյանը զատեց նրանց իրենից:

բ) Թե՛ «քյարթուներին», թե՛ մնացածների մակարդակով ասելով` ՀՀԿ-ի ժամանակահատվածն ավարտվում է, գալիս է նոր սերնդի ժամանակը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չասաց` ինչ ֆորմատով, եւ այնուհանդերձ, ազգ-բանակ, անվտանգության դոկտրին, ԵՄ համաձայնագիր ձեռնարկների կողքին սերնդափոխության հրամայականը հաջորդ լրջագույն խնդիրը պետք է լիներ նրա համար, ինչը, ի դեպ, ուշացել էր նաեւ, քանզի սերնդափոխությունը շարունակական եւ ոչ «որոշումային» գործընթաց է, եւ ապա` երիտասարդությունն ու սերնդափոխությունը ֆիզիկական երեւույթ չեն, այլ նախ եւ առաջ` մտավոր ու հոգեւոր: Բայց լավ է ուշ, քան երբեք:

գ) Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն շտապեց առաջին հերթին ոչ այնքան իր թիմի մտավոր, «ֆիզիկական» մաշվածության պատճառով, որքան գործընթացը սահուն, անկորուստ դարձնելու համար: Ձգձգվող ինտրիգն արդեն չէր աշխատում իր օգտին: Այն արդեն էներգաթափ էր եղել: Նոր էներգետիկ-մտային էլիքսիր էր պետք` «ուղեղային մորմոքն» ապահովելու, վերը նշված ճամբարներին «այդ ընդհանուր մտքի» շուրջ հավաքելու, «ընտելացնելու» համար: ՈՒ Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ