News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի երեկոյան Պերուի Կոնգրեսը սկսել է քննարկել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկու ներկայացրած հրաժարականը, նշված է խորհրդարանի Twitter-ի միկրոբլոգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի Կուչինսկին պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին, եւ հիմա խորհրդարանը այն պետք է պաշտոնապես ընդունի: Խորհրդարանական կուսակցությունները հրաժարականին նախապես համաձայն են:

Հինգշաբթի Կոնգրեսն այս հարցով բանավեճ է սկսել, վերջնական քվեարկությունը սպասվում է ուրբաթ՝ փոխնախագահ Մարտին Վիսկարայի մասնակցությամբ, որը նույն օրը պետք է երդվի որպես պետության նոր ղեկավար՝ մինչեւ 2021 թվականի ժամանակահատվածի համար:

Կուչինսկին, որը նախագահի պաշտոնին է 2016 թվականի հուլիսից, հրաժարականի մասին հայտարարել էր, երբ ընդդիմությունը հրապարակել էր մի քանի ծածուկ նկարահանված տեսանյութեր, որոնցում նախագահի կողմնակիցներն են, որոնք իբր կոնգրեսականներին փորձում են համոզել քվեարկել ընդդեմ իմփիչմենթի՝ ծառայությունների եւ արտոնությունների դիմաց: Այնտեղ խոսք է գնում նաեւ ուղղակի «ատկատների» մասին, որոնք շրջաններում նախագծերի համար ծախսվող միջոցների տեսքով պատգամավորներին խոստանում են ձայների դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ