News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բյուջեն ընդունել է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30, երբ ավարտվում է ընթացիկ ֆինանսական տարին, հայտնում է NBC-ն:

Ավելի վաղ բյուջեի նախագիծը ստացել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը:

Բյուջեին կողմ է քվեարկել 65 սենատոր, դեմ է հանդես եկել 32: Հիմա երկրի ֆինանսական հիմնական օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Դա պետք է արվի մինչեւ ուրբաթ օրվա ավարտ, այլապես դաշնային կառավարությունն առանց ֆինանսավորման կմնա:

1,3 տրլն ծավալով բյուջեն նախատեսում է պաշտպանական ծախսերի աճ 80 մլրդ-ով՝ սա 1,5 տասնամյակում ռազմական ծախսերի ամենախոշոր մեծացումն է:

Կոնգրեսի 2 պալատներում փոքրամասնություն կազմող դեմոկրատները 2018 թվականին 2 անգամ կառավարությանը թողել են առանց ֆինանսավորման՝ փորձելով հանրապետականներից զիջումների հասնել: Արդյունքում՝ դեմոկատների պահանջներից շատերն այդպես էլ չեն բավարարվել: Բյուջեում միջոցառումներ չկան ԱՄՆ մանուկ տարիքում տեղափոխված ապօրինի միգրանտներին արտաքսումից պաշտպանելու համար: Դեմոկրատներին նաեւ չի հաջողվել արգելափակել սահմանային պատի կառուցման հատկացումը: Այս նպատակով հատկացվել է 1,6 մլրդ դոլար՝ շատ ավելի քիչ, քան 25 մլրդ-ը, որ նախապես խնդրել էր վարչակազմը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ