News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի առեւտրի նախարարությունն ուրբաթ օրը հրապարակել է ԱՄՆ-ից ներկրվող 128 ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կարող են մաքսատուրքեր սահմանվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Ըստ գործակալության՝ այդ միջոցները կոչված են փոխհատուցել այն կորուստները, որոնք Չինաստանը կարող է կրել ԱՄՆ կողմից պողպատի եւ ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետևանքով:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել, որը միջոցառումներ է ներառում Չինաստանի, ԱՄՆ-ի կարծիքով, անազնիվ առեւտրային քաղաքականության դեմ: Փաստաթղթի համաձայն՝ առեւտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը 15 օրվա ընթացքում պետք է քննարկի Չինաստանից որոշակի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը, համապատասխան ցանկ նախապատրաստի եւ ԱՀԿ-ի շջանակներում  դատավարություն սկսի Պեկինի դեմ՝ առեւտրի միջազգային առեւտրի կանոնների խախտման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ