News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ նահանգներն ուրբաթ օրը մաքսատուրքեր են սահմանել պողպատաձուլական եւ ալյումինե արտադրանքի ներմուծման համար: Ցուցակից հանվել են մի շարք երկրներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի մայիսի 1-ին, նշվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Վճարները սահմանվում են պողպատաձուլական եւ ալյումինե արտադրանքի նկատմամբ՝ համապատասխանաբար 25 եւ 10 տոկոս դրույքաչափերով: «Նախագահի կողմից հայտարարված մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում  2018 թվականի մարտի 23-ին՝ 00:01-ից»,- նշվում է հայտարարության մեջ:

Մաքսատուրքերը ժամանակավորապես (մինչեւ մայիսի 1-ը) չեն տարածվի Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Կորեայի Հանրապետության, ինչպես նաեւ՝ ԵՄ երկրների վրա: Մինչեւ այդ ժամկետն ԱՄՆ իշխանությունները կքննարկեն «ազգային անվտանգության սպառնալիքի վերացման ընդունելի երկարաժամկետ այլընտրանքային ուղիները»:

«Մինչեւ 2018 թվականի մայիսի 1-ը նախագահը, հաշվի առնելով այս խորհրդակցությունները, որոշում կկայացնի՝ արդյոք այդ երկրները հետագայում եւս ազատված կլինեն մաքսատուրքերից: Եվրամիությունը բանակցություններ կվարի իր անդամ երկրների անունից»,- նշել են Սպիտակ Տանը: Սպիտակ տունը շեշտում է, որ մնացած երկրները, որոնց նկատմամբ մաքսատուրքերն արդեն իսկ սկսել են գործել, եւս կարող են Միացյալ Նահանգների հետ քննարկել իրենց՝ ցանկից բացառելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ