News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունական Կրետե կղզում Հյուսիսային Աֆրիկայից եկած ավազե փոթորիկ է սկսվել եւ հասել է երկրի կենտրոնական հատված, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Kathimerini թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ օդում ավազի բարձր կենտրոնացումը, որը 1 խորանարդ մետրի համար մոտ 500 միկրոգրամ է կազմում, դրան նարնջագույն-կարմիր երանգ է հաղորդում: Բժիշկները զգուշացնում են, որ ավազի հատիկները կարող են վտանգավոր տարրեր պարունակել՝ կապար, ցինկ, քրոմ եւ վանադիում:

Եղանակային պայմանների կապակցությամբ հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության համար նախազգուշացումներ է տարածել: Այդպես, շնչառական հիվանդություններ եւ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մեծերին եւ երեխաներին գերատեսչությունը խորհուրդ է տալիս սահմանափակել ցանկացած ինտենսիվ ֆիզիկական վարժությունները, հատկապես, եթե նրանք գտնվում են բաց տարածությունում: 65 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ է տրվում կրճատել ֆիզիկական ակտիվությունը: Բացի այդ, փոթորկի գոտում գտնվող բոլոր քաղաքացիներին նախարարությունը խորհուրդ է տալիս պաշտպանիչ դիմակներ կրել:

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ իրավիճակը կկարգավորվի հանգստյան օրերին: Աթենքի Ազգային աստղադիտարանի տվյալներով՝ նման երեւույթի հաճախականությունը վերջին 20 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ դրա ինտենսիվությունը աճել է 50 տոկոսով: Որպես հաճախակիացող ավազե փոթորիկների պատճառ մասնագետները նշում են Աֆրիկայի հյուսիսային տարածքների անապատացումը եւ, որպես հետեւանք՝ քամու միջոցով տեղափոխվող փոշու քանակի ավելացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ